«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
27.10.2015 | 00:43

...թե «Ոչ»-ի շտաբի կողմնակիցները խոր դժգոհում են՝ ինչո՞ւ է Ժիրայր Սէֆիլյանը նախօրոք` մեկ ամիս առաջ բարձրաձայնել, թե ինչ են անելու իրենք դեկտեմբերի մեկի միտինգի ժամանակ։ Ինչո՞ւ է խոսել անհնազանդությունների իրենց պլանի մասին, որ համ Լևոն Զուրաբյանը հնարավորություն ունենա ասելու` իրենք չեն մասնակցելու այդ միտինգին, այդով դիվիդենդներ հավաքի, համ էլ ջարդի իրենց պայքարը։ Հետո էլ. «Կարելի է կարծել Ժիրայրը մեսիջ էր ուղարկում իշխանություններին, թե` եկեք բռնեք ինձ, որովհետև չի բացառվում, որ ինչպես «Ցեղասպանության հարյուրամյակն առանց ռեժիմի» եղավ, այնպես էլ հիմա, իշխանությունները կանխարգելիչ միջոցներ ձեռք առնեն` թե «Հիմնադիր խորհրդարանի», թե Ժիրայրի նկատմամբ, ով «ամենամեծ» ապստամբն է մնացած ապստամբների մեջ»:

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ